Թուրքիայում հնարավոր է վերականգնվի հայկական կաթոլիկ եկեղեցին
- Jun 30, 2021
- 1 min read

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը:
Comments