top of page

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել

Aug 4, 2021
1 min read


Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները : Այդ մասին գրել է ermenihaber.am-ը։


Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։


Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։

Թուրքիայի կողմից զորավարժություններին կմասնակցի 1 հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page