top of page

Թուրքիայի համար Մեծ Քրդստանի ստեղծումը «կարմիր գիծ» է

Oct 30, 2021
1 min read


Թուրքիայի խորհրդարանը երկու տարով երկարաձգել է Սիրիայում և Իրաքում թուրքական զորքերի կիրառման թույլտվությունը:


Թուրքիան իր հարավային սահմանների երկայնքով ռազմական գործողություններ է իրականացնում՝ ներխուժում է Սիրիայի և Իրաքի տարածք Մեծ Քրդստանի ստեղծումը թույլ չտալու համար: Սիրիայի հյուսիսում բնակվում են քրդեր՝Սիրիայում քաղաքացիական պատերազմի օրերին Սիրիայի քրդաբնակ շրջաններում ստեղծվել են ինքնապաշտպանական ուժեր և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչն էլ անհանգստացրել է Անկարային: Թուրքիայում բնակվում է մի քանի տասնյակ միլիոն քուրդ՝այդ թվում Արևելյան Անատոլիայում:


Անկարան զորքեր է մտցրել Սիրիայի հյուսիս՝Սիրիայի և Թուրքիայի քրդերի միավորումը թույլ չտալու համար: Անկարան Սիրիայի հյուսիսում ստեղծել է բուֆերային գոտի՝կենտրոնացնելով այնտեղ թուրքական զորքեր:


Բացի այդ, Թուրքիան ցանկանում է պաշտպանել իր դաշնակիցներին՝այդ թվում թուրքմեններին, ովքեր բնակվում են Իդլիբում և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում: Թուրքմեններին պաշտպանելն իհարկե Սիրիա ներխուժման համար պատրվակ է՝իրականում Անկարան Սիրիան ընկալում է, որպես նախկին Օսմանյան կայսրության մաս և ցանկանում է օգտվել սիրիական քաղաքացիական պատերազմից՝այդ երկրից տարածքներ պոկելու համար: Թուրքիան Սիրիայի հյուսիսում ունի երկու նպատակ՝պաշտպանել թուրքմեններին և պահպանել իր ներկայությունն Իդլիբում, ինչպես նաև խաթարել քրդական պետականության ստեղծումն ու անջատողականության տարածումը Սիրիայից դեպի Թուրքիայի քրդաբնակ շրջաններ:


Ինչ վերաբերում է Իրաքի հյուսիսին, ապա Իրաքյան Քրդստանում վաղուց գործում է խորհրդարան, զինված ուժեր, տնտեսական լոգիստիկա, սակայն Անկարան ժամանակ առ ժամանակ ներխուժում է Իրաքյան Քրդստան՝Կանդիլի լեռներում հատուկ գործողություններ է իրականացնում Քրդական բանվորական կուսակցության մարտիկների հենակետերի դեմ:


Քրդական պետականության ստեղծումը Թուրքիայի համար ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է և պանթուրքական, նեոօսմանական ուղենիշներով առաջնորդվող Անկարայի համար Սիրիայում և Իրաքի հյուսիսում իր հենակետերն ունենալը՝գերնպատակ է:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page