top of page

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

Jul 8, 2021
1 min read



Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը:


«Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»,- նշել է նա: Թուրքական մամուլը ևս անդրադարձել էր Ջիվան Գասպարյանի մահվան լուրին: Լրատվամիջոցները նշել էին, որ նա ստեղծագործական երկար տարիների ընթացքում աշխատել է շատ հայտնի երաժիշտների հետ, երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի համար, արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page