top of page

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը․ գործը դատարանում է

Jul 28, 2021
1 min read



Թուրքիայի քաղաքացի Յըլմազ Էրգինը առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։


Էրգինը հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, հաղթահարել է տեղադրված ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստան, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:


Յըլմազ Էրգինը կալանավորվել է, գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Հուլիսի 16-ին գործը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page