top of page

Արևմուտքին ձեռնտու է Թուրքմենստան-Ադրբեջան-ԵՄ միջանցքի ձևավորումը

Sep 15, 2021
1 min read


Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունն ու շվեյցարա-նիդեռլանդական Vitol Group-ը պայմանավորվել են տարեկան մեկ միլիոն տոննա թուրքմենական նավթ արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:


Ադրբեջանը տրանսպորտային-էներգետիկ միջանցք է դառնում թյուրքախոս Կենտրոնական Ասիայի երկրների համար: Ղազախստանն ու Թուրքմենստանը Կասպից ծովով՝ Բաքվի նավահանգստի լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ, իրենց ապրանքներն արտահանում են Արևմուտք՝ եվրոպական և թուրքական շուկաներ:


Թուրքմենստանն ու Ադրբեջանը խորացնում են կապերն էներգետիկ ոլորտում: Թուրքմենական նավթն արտահանելու է SOCAR-ը՝պանթուրքական էներգետիկ շուկան աստիճանաբար ձևավորվում է՝շրջանցելով Ռուսաստանի և Իրանի տարածքները:


Արևմուտքը լոբբինգ է անում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը, քանի որ այն այլընտրանք է ստեղծում ռուսական էներգետիկ հզորություններին․ ԵՄ-ն նվազեցնում է իր էներգետիկ կախվածությունը Մոսկվայից կասպյան, թուրքմենական նավթի և գազի շնորհիվ:


Թուրքմենստանի՝ Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշու և Բաքվի նավահանգիստների միջև ինտենսիվացել են բեռնափոխադրումները: Նշենք, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը համատեղ լոգիստիկ նախագծի (Lapis-Lazuli Transit, Trade & Transport Route or Lapis Lazuli Corridor) մասնակիցներ են՝ Աֆղանստանի, Թուրքիայի, Վրաստանի հետ միասին: Դրան զուգահեռ, Թուրքմենստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ շահագործել Կասպից ծովում գտնվող «Դոսթլուղ» հանքավայրը:


Այսպիսով, Ադրբեջանը նավթ ու գազ արտահանող երկրից վերածվում է լոգիստիկ, տարանցիկ ծառայություններ մատուցող երկրի՝ Արևելք-Արևմուտք՝ Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա ուղղության վրա:


Արտյոմ Բալասանով




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page