top of page

Թուրքմենստանը բոլոր քաղաքացիներին պարտավորեցրել է պատվաստվել

Jul 7, 2021
1 min read

Թուրքմենստանը պարտադիր պատվաստում է ներդրել 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար: Այս մասին հայտնում է «Չեզոք Թուրքմենստան» կառավարական թերթը:


«18 տարեկանից բարձր բոլոր անձինք COVID-19- ի դեմ կանխարգելիչ պատվաստում ստանալու համար բժշկական հակացուցումների բացակայության դեպքում ենթակա են պատվաստման»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատվաստումից ազատվում է մի քանի կատեգորիա. նրանք, ովքեր ալերգիկ են դեղամիջոցի բաղադրիչներից մեկի նկատմամբ, հղի կանայք եւ լակտացիայի ընթացքում գտնվող կանայք, մինչեւ 18 տարեկան անձինք, ինչպես նաեւ նրանք, ովքեր բարձր ջերմաստիճան, սուր կամ քրոնիկ հիվանդություններ ունեն:


Թուրքմենստանից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page