Twitter-ը ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ
Oct 12, 2021
1 min read

Twitter միկրոբլոգների ցանցը բոլորի համար ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ՝ առանց նրանց արգելափակելու անհրաժեշտության․ ընդ որում, հեռացված օգտատերերն այդ մասին չեն ծանուցվի։ Նորամուծության մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Twitter-ն այդ գործառույթը փորձարկել է դեռևս սեպտեմբերից՝ օգտատերերին գաղտնիության պայմաններում օգտահաշվի կառավարման ավելի շատ հնարավորություններ տալու նպատակով։ Նախկինում հնարավոր էր անցանկալի բաժանորդներին գցել սև ցուցակ, իսկ հետո այնտեղից հեռացնել նրանց։























Comments