Twitter Inc-ն անվտանգության նոր գործառույթ է գործարկելու
Sep 2, 2021
1 min read

Twitter Inc-ը անվտանգության գործառույթ է գործարկելու, որը օգտատերերին թույլ կտա մեկ շաբաթով արգելափակել օգտահաշիվները վնասաբեր բառերի օգտագործման համար:
Անվտանգ ռեժիմը միացնելուց հետո Twitter-ի համակարգերը կստուգեն թվիթի բովանդակությունը` գնահատելու բացասական փոխազդեցության հավանականությունը և հեղինակի ու պատասխանողի միջև հարաբերությունները:
Այն օգտահաշիվները, որոնց հետ փոխազդեցությունը հաճախակի է, ավտոմատ չեն արգելափակվի, քանի որ հաշվի են առնվում առկա հարաբերությունները:
«Ցանկանում ենք, որ Twitter-ում մարդիկ վայելեն առողջ շփումը, ուստի սահմանափակում ենք անցանկալի փոխազդեցությունները», - հայտարարել է ընկերությունը:
Անվտանգ ռեժիմը կարելի է միացնել կարգավորումներում:























Comments