top of page

Կանադան Ուկրաինա է ուղարկել սպառազինությամբ ինքնաթիռ

  • rebeccahovhannisya
  • Feb 5, 2022
  • 1 min read

ree

Կանադան Ուկրաինա է ուղարկել ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ ոչ մահաբեր սպառազինության նոր խմբաքանակով. հայտնում է երկրի ՊՆ-ն։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Օտտավան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։


Կանադայի ռազմաօդային ուժերի С-177 Globemaster-ը թռիչքը սկսել է Տրենտոն ավիաբազայից և իր հետ բերել անհատական պաշտպանության միջոցներ, հետախուզական սարքավորումներ և տեսահսկման միջոցներ։ Ուկրաինա են ժամանել նաև մի շարք մասնագետներ։


Ավելի վաղ Օտտավան հայտարարել էր, որ կանադացի ռազմական հրահանգիչները Unifier օպերացիայի շրջանակում կշարունակեն գտնվել Ուկրաինայում մինչև 2025 թվականը։ Բացի այդ, առաքելության կազմը ժամանակի հետ կընդլայնվի՝ 200-ից դառնալով 400։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page