top of page

Կիևը պատրաստ է հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանը․ Ուկրաինայի վարչապետ

Aug 2, 2021
1 min read

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․


«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:


Համոզված եմ, որ Ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը:


Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:


Հույս ունեմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ հայ ժողովրդի»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page