top of page

Ուկրաինան սարքավորումներ կմատակարարի թուրքական ուղղաթիռների համար

Aug 27, 2021
1 min read

Ուկրաինական «Խարկովի «ՖԷԴ» մեքենաշինական գործարանը» թուրքական արտադրության ATAK-II ծանր հարվածային ուղղաթիռի սարքավորումներ է մատակարարելու: Համապատասխան պայմանագիրը կնքվել է IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ, փոխանցել է Defense Express-ը:


«ՖԷԴ» կազմակերպության նախագահ Վիկտոր Պոպովը նշել է, որ ձեռնարկությունը արտադրելու է թռիչքների կառավարման համակարգի և հիդրավլիկ համակարգի սարքավորումներ: Նոր համակարգերի մշակումը և առաքումը կտևի մեկ տարի:


«Այս տարվա ընթացքում «ՖԷԴ»-ը երեք պայմանագիր է կնքել թուրքական ընկերությունների հետ», - հավելել է Պոպովը: Խոսքը երկու պայմանագրերի մասին է՝ կապված ուղղաթիռների մշակման և թուրքական հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռների մշակմանը մասնակցության հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page