top of page

Այսօր զենք կբաժանվի բոլոր ցանկացողներին. ՈՒկրաինայի ՊՆ հայտարարությունը

  • Feb 24, 2022
  • 1 min read


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է համերկրացիներին.


«Սիրելի հայրենակիցներ, թշնամին հարձակվում է, բայց մեր բանակն անպարտելի է. Ուկրաինան մտնում է ամբողջական պաշտպանության ռեժիմ.

Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է և կարող է զենք պահել, կարող է հենց հիմա համալրել Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության ուժերի շարքերը ձեր տարածաշրջանում: Զենք ձեռք բերելու համար դուք պետք է անմիջապես կապվեք ձեր տարածքում գտնվող զորքերի բրիգադների և գումարտակների հետ: Ձեզ անհրաժեշտ է միայն անձնագիր ունենալ»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page