top of page

Ուկրաինան ինքնաթիռների համար օդային տարածքն ամբողջովին կփակի



Երկուշաբթվանից Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի ավիահաղորդակցության համար արեւմտյան ապահովագրական ընկերությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Лента.Ру-ն՝ հղում անելով «Ստրանա.ua» պարբերականին:


«Բրիտանական ապահովագրական ընկերությունները սահմանում են օդային շրջափակում (Ուկրաինայի նկատմամբ-խմբ.): Որեւէ ինքնաթիռ չի ժամանի եւ չի մեկնի Ուկրաինայից երկուշաբթվանից»,-հայտարարել է ապահովագրական շուկայում աղբյուրը:


Ինչպես բացատրել է պարբերականի զրուցակիցը, Մեծ Բրիտանիայից խոշորագույն ապահովագրականները, որոնք ապահովագրում են մյուս միջազգային ընկերություններին, այսօր ուղարկել են ինքնաթիռների բոլոր համաշխարհային սեփականատերերին պաշտոնական հաղորդագրություն, որ 48 ժամ անց կդադարի գործել Ուկրաինայում ապահովագրական ծածկույթը ցանկացած օդանավի համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page