Այսօր ունեցանք 2-րդ զոհը, չկա անվտանգություն, ինչը լայն տեսանելի է. Բաբայան
- Aug 16, 2021
- 1 min read

Երբ Արթուր Վանեցյանը պատկերավոր նկարագրում է, թե ինչ հատկություն ունի պետության անվտանգային համակարգը, հավանաբար քչերն են հասկանում։ Որովհետև եթե շատերը հասկանային, այսօր չէինք ունենա այս իշխանությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ անվտանգությունը մի երևույթ է, որն ամբողջությամբ անտեսանելի է, երբ այն գոյություն ունի, իսկ դրա բացակայությունը նկատվում է անմիջապես։
Այսօր առաջնագծում թշնամու դիպուկահարի կրակոցից ունեցանք երկրորդ զոհը։ Չկա անվտանգություն, ինչը լայն տեսանելի է»,- նշել է Բաբայանը։
Comments