top of page

Իրաքի հյուսիսում ԻՊ-ի հարձակման հետևանքով ուժայինների կորուստները հասել են 12-ի

Sep 5, 2021
1 min read

Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:


Կեսգիշերին մոտ գրոհայինները հարձակվել էին Կիրկուկ նահանգի Էր-Ռաշադ շրջանի գյուղերից մեկի մոտ գտնվող ուղեկալի վրա: Արմատականների հետ բախումը տևել էր մի քանի ժամ, իսկ օգնության ուղարկված ուժերը երկար ժամանակ չէին կարողանում տեղ հասնել, քանի որ ճանապարհները ականապատված էին ահաբեկիչների կողմից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page