top of page

«Ուրարտուի» լեգեոնականը հեռացել է ակումբից

Jun 16, 2021
1 min read

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։


Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սանթոսն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020-ի ամռանը։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։


Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page