top of page

Ում կուզեմ կհանդիպեմ, չեմ ուզի, չեմ հանդիպի. Ուրիխանյանը՝ Փաշինյանին հանդիպելու մասին

  • Oct 2, 2021
  • 1 min read


«Մարդիկ կային, որ ասում էին՝ տեսեք, գնաց, կապիտուլյանտի հետ հանդիպեց, ձեռք սեղմեց, շնորհավորեց։ Նախ՝ գլուխները քարն են տվել նրանք, ովքեր որոշել են, որ ես որևէ մեկին շնորհավորել եմ։ Նախ՝ ես ոչ մեկի չեմ շնորհավորել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ պիցցա չենք կերել, մեզ դրա համար կպնում եք, մեղավո՞ր ենք, որ նիկոլապաշտությամբ չենք տառապել, մեզ կպնում եք»,- այս մասին այսօր «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։


Ուրիխանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հետ էլ է հանդիպել, Ռոբերտ Քոչարյանի հետ էլ, Նիկոլ Փաշինյանի հետ էլ․ ով որ կունենա ցանկություն, նրա հետ էլ կհանդիպի։ «Կուզեմ կհանդիպեմ, չեմ ուզի՝ չեմ հանդիպի, փակեք թեմաները»,-ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page