Search
Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
- Aug 9, 2021
- 1 min read

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան:
Վարչապետի որոշմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
Comments