USAID-ն Հայաստանի երիտասարդներին 5 մլն դոլար կհատկացնի
- Jul 15, 2021
- 1 min read

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանի երիտասարդներին «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար», հայտնում է Russia Today- ը։
«Վերջին մի քանի տարվա ընթացքում հայ երիտասարդներն ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին, սակայն ներկայում Հայաստանի բնակիչների ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում արտահայտվում է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ չենթարկվելու հնարավորությամբ»,- ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ։
USAID-ն նշել է, որ դրամաշնորհն ուղղված է Հայաստանի երիտասարդներին «կոլեկտիվ գործողությունների մեջ ներգրավելուն, որպեսզի նրանք ազդեն պետական քաղաքականության վրա, և կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունենան:
Comments