Ուզբեկստանում նախագահական ընտրություններն անցել են ընտրողների բարձր մասնակցությամբ
Oct 25, 2021
1 min read

Երեկ Ուզբեկստանում կայացել են նախագահական ընտրություններ։ Առաջին արդյունքների մասին կհայտարարվի այսօր։ Տեղի ժամանակով 20։00-ին՝ ընտրատեղամասների փակման պահին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը. հայտնում է TASS-ը։
Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորոտում և ընտրողների բարձր մասնակցությամբ։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, ներառյալ գործող նախագահ Շավկատ Միրզիոևը՝ առաջադրված հանրապետության ամենամեծ և ազդեցիկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից։























Comments