top of page

Վաղարշապատի 14/8 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրողներին ուղղորդել են․ «Հայաստան» դաշինք

Jun 20, 2021
1 min read


Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրողներին ուղղորդել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Հրանտ Ավետիսյանը։


«Լրացուցիչ ցուցակով ընտրողները մեծ մասամբ ոստիկանության աշխատակիցներ են։ Այստեղ ունենք 1609 ընտրող գրանցված ցուցակերով և ևս 77-ը` լրացուցիչ ցուցակներով, դրանց մեծ մասը ոստիկաններ էին։ Վաղ առավոտից նրանց բերել են ընտրությունների, բոլորը ոստիկանական համազգեստներով են՝ երկու ավտոբուսով։ Նրանց ուղեկցում էր հավանաբար նրանց հրամանատարը։ Եկան, երկու խմբով ընտրեցին և միասին էլ հեռացան»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ ինքը տեղեկացել է, որ իր նշած ոստիկաններին ընտրատեղամաս բերող ավտոբուսները կանգնած են Էջմիածնի ոստիկանության դիմաց, իր խոսքով, հավանաբար այլ խումբ ընտրատեղամասեր տանելու համար։


Մանրամասները՝ տեսանյութում



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page