Ակտիվիստը ֆեյսբուքում հայհոյել է Սարգսյանի կամ Քոչարյանի քաղ․ուժերից որևէ մեկի օգտին քվեարկողներին
Jun 20, 2021
1 min read

Վաղինակ Շուշանյանը հրապարակավ հայհոյել է Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին քվեարկողներին։
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքներով գրառում էր արել՝ վիրավորական խոսքերն ուղղելով այն մարդկանց, որոնք կընտրեն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերից որևէ մեկին։
Վերջինս, սակայն, որոշ ժամանակ անց գրառումը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից, ապա նաև գրել է, որ եթե իր հետ որևէ բան պատահի, ապա դա կազմակերպել են իր մատնանշած քաղաքական ուժերը։
























Comments