top of page

Եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի. Վահագն Ալեքսանյան

Jun 23, 2021
1 min read


Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու։ Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչն է այդ եկեղեցականներին ստիպել այս ընտրություններում սատարել կոնկրետ թեկնածուի, չգիտեմ նաև, թե կոնկրետ ի՞նչն է ստիպում այսպես ատել քրիստոնյա հայ ժողովրդին, բայց կարծում եմ, որ այդ եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի ու եթե այդ բացատրական զրույցը իր նպատակին չծառայի, ապա այդ եկեղեցականները չպիտի հնարավորություն ունենան այսպես նսեմացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անունը, ինչը անում են՝ նրա սպասավորի դիրքերից ժողովրդին անպատվելով ու անիծելով։


Աստված պահապան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page