top of page

Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի թիմը մեկնում է Վառնա՝ մասնակցելու Աշխարհի գավաթին

Jul 3, 2021
1 min read

Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիան մոտենում է խոշորագույն ստուգատեսին։ Բուլղարիայի Վառնա քաղաքում հուլիսի 4-ից 10-ը կայանալու է KWU վարկածով աշխարհի գավաթը։


Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության մի մասը մեկնելու է մրցավայր, մյուս մասն արդեն Բուլղարիայում են։ Ընդհանուր կազմը բաղկացած է 27 հոգուց։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ երկրի պատվիրակությանը հանդիպել և ճանապարհել է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի եղբայրը՝ Օնիկ Ասատրյանը։a

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page