top of page

Վահագն Ասատրյանը զոհվեց, բայց նրա գործը շարունակվելու է․ ԳՇ պետ

Oct 12, 2021
1 min read

Ազգային հերոսի կոչում հենց այնպես չեն տալիս, ինքը դրան արժանացել էր, և հենց դրա համար է ստացել այդ կոչումը։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում ասաց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։


Նրա խոսքով՝ Ասատրյանը զոհվեց, բայց նրա գործը շարունակվելու է։


«Նա ուներ կամային բարձր հատկանիշներ, և դրա արդյունքում է, որ նրան վստահվեց զորամասի հրամանատարությունը։ Նա հիանալի մարդ էր, հիանալի ընկեր և ընտանիքի հայր»,- նշեց Դավթյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page