Վահագն Չախալյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը․ «Փաստինֆո»

Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող Վահագն Չախալյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց «Զարթոնք» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Կամք», «Միասնական Ջավախք» ՀԿ նախագահ, պատերազմի մասնակից Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները դիտարկել են որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ անձ՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments