Search
Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի տարածք են․ Քերոբյան (տեսանյութ)
- Aug 27, 2021
- 1 min read
ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից, և իրանական մեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, այս պահին խնդիր կա Երևան հասնելու։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ այս պահին ինտենսիվ բանակցություններ են ընթանում Գորիս-Կապան ճանապարհը բացելու համար։
Ըստ Քերոբյանի՝ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է խնդիրը լուծել ոչ ռազմական մեթոդներով։
Հարցին, թե նա Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը ՀՀ սուվերեն տարածք համարո՞ւմ է, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ ըստ ԽՍՀՄ քարտեզների, ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական տարածք են։
Comments