Հաջողության հասնելու համար Վահան Քերոբյանն առաջարկում է հունվարի 2-ից աշխատել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 44 օր շարունակ ինքը տեսել է, թե ինչպե մեր պետությունն ու բանակը պատրաստ չի եղել պատերզմին։
«Մենք 26 տարի շարունակ չենք կարողացել ամրապնդել մեր պապերի հաղթանակը։ Նա նշեց, որ պատերազմական իր պայուսակից հայտնաբերել է «Յուրահատուկները, հաջողության պատմություն» գիրքը, որտեղ նշված է, թե որքան կարևոր է մարդու ծննդյան տարեթիվը իր հաջողությունների համար»,- ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ մարդու հաջողությունները կախված են նաև նրա անցկացրած անքուն գիշերներով և աշխատանքով։
Նա նշեց, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որ մարդիկ շատ աշխատեն։
Նկատենք, որ ըստ նախագծի, 2022 թվականից սկսած հունվարի 2-ից 5-ը լինելու են աշխատանքային, իսկ հունվարի 6-ը՝ ոչ աշխատանքային։























Comments