Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են ինսուլտային նշաններ։ Այս մասին այսօր «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստում հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով իր պաշտպանյալի բացակայության պատճառը. գրում է Sputnik Արմենիա-ն։
«Բժշկական փաստաթղթերը կինն ասել է, որ այօր կբերի, բայց այս պահի դրությամբ դեռ չի բերել։ Հենց որ բերի, ես դատարանին կներկայացնեմ»,- ասաց Ալումյանը։
Դատավորի հարցին, թե ներկա պահին ի՞նչ վիճակում է Շիրխանյանը, անշա՞րժ է, կարողանո՞մ է խոսել, Ալումյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դատարան գալ չի կարող»։
Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող այլ մանրամասներ հայտնելու համար Ալումյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ։ Դատավորը բավարարեց փաստաբանի առաջարկը և լրագրողներին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։























Comments