top of page

2021-ի մայիսին աշխատանքի շուկան անկախ ՀՀ պատմության մեջ ռեկորդ է սահմանել․ Վահան Քերոբյան

Jun 22, 2021
1 min read


2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Այդ մասին գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019- ի սեզոնայնությամբ ճշգրտված։

Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին․ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը։

Շուտով կկիսվենք ավելի մանրամասն տեղեկատվությամբ»,- գրել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page