top of page

Գյուղերում հովիվներ չեն կարողանում ճարել, ստիպված տարբեր երկրներից են բերում. Վահան Քերոբյան

Jul 22, 2021
1 min read

Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ գյուղերում հովիվների մակասը լրացնում են այլ երկրներից եկած հովիվներով։


Ըստ Քերոբյանի Հայաստանում կա խեղաթյուրված իրավիճակ. շատ մարդիկ «նստած» են նպաստների վրա, մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու։


Նա այդ մարդկանց առաջարկեց փոխել մտածելակերպը, հրաժարվել նպաստներից և մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։


«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում։ Կարող եմ այլ ուրիշ օրինակ էլ ասել. Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով։ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page