top of page

2026 թվականին պարզ ճակատով կանգնելու ենք քո դիմաց․ «Հայրենիք»-ի թեկնածուն՝ վանաձորցիներին

Oct 30, 2021
1 min read


Վանաձորի համայքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Վանաձորն այսուհետ...


Վանաձորի, Գուգարքի, Շահումյանի և Դարպասի սիրելի հայրենակիցներ,

Ես, որպես Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը: Վանաձորցին, Գուգարքցին, Շահումյանցին և Դարպասցին ունեն երազանք՝ ապրել իրենց հարազատ բնակավայրում, ապրել ավելի բարեկարգ, առողջ, կրթական, տուրիստական, անվտանգ և ժամանակակից համայնքում:

Երազանք ունենալը բավարար չէ: Պետք է վերցնել պատասխանատվություն, աշխատել անձնվիրաբար՝ հիմքում ունենալով հավակնոտ ծրագիր և իհարկե եռանդուն, փորձառու, միաժամանակ, նոր և երիտասարդ թիմ:


Մեր թիմի անդամները ձեզ հետ միասին ծրագրավորելու են այս երազանքի, այսուհետ՝ նպատակի վերափոխումը իրականության:


Սիրելի՛ հայրենակից, ես իմ մեծ թիմի հետ, ընդամենը օրեր անց, գալու եմ քո բնակավայր, խոսելու եմ քեզ հետ, խնդրելու եմ քո վստահությունը՝ քեզ ծառայելու և բոլորիս երեխաների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար:


Մենք 2026 թվականին պարզ ճակատով կանգնելու ենք քո դիմաց և քեզ հետ միասին փաստելու ենք՝ Վանաձորն այսուհետ ավելի բարեկարգ է, այսուհետ ավելի առողջ է, այսուհետ ավելի կրթական է, այսուհետ ավելի տուրիստական և ժամանակակից համայնք է: Ի գործ»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page