top of page

Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հանդիպել Բակո Սահակյանին. «Փաստ»

Sep 2, 2021
1 min read


«Փաստ» թերթը գրում է


«Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ:


Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել:

Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները էլ ավելի են ակտիվացրել շփումները Արցախի նախկին նախագահների հետ: Կարծիք կա, որ ոչ ոք որևէ հույս չունի, թե գործող իշխանությունները Արցախում կարող են դրական որևէ բան փոխել, ուստի մեծապես կարևորվում են Արցախի նախկին ղեկավարների ներուժն ու գործոնը»:


Մանրամասն` թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page