Ո՞վ ասաց, որ շահ չունեմ, իմ եղբայրն այնտեղ ներկայացված է․ Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի մասին

«Սա ինձ համար առնվազն անհասկանալի գործարք է, քանի որ շատ բաներ կան պարզելու, ես չեմ կարող ծավալվել այս հարցի շուրջ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 15%-ը կառավարությանը նվիրաբերելուն, ասաց «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հակոբյանը նշեց՝ երբ ամբողջական տեղեկություն ունենա, կանդրադառնա թեմային։
Ի պատասխան Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին լուրերին՝ Հակոբյանը նշեց․
«Ես պնդում եմ, որ Հայաստանում այսօր անհնար է կառուցել պղնձաձուլարան։ Չէ, իհարկե հմարավոր է, բայց ի՞նչ հետևանքներ դա կունենա, այ, դա՛ է ամենամեծ հարցը»։
Վահե Հակոբյանը նշեց, որ իր եղբայրն այժմ ներկայացված է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում։
«Ո՞վ ասաց, որ ես շահ չունեմ, իմ եղբայրն այնտեղ ներկայացված է, և ես, պետք է, որ հակառակը՝ շահագրգռված լինեմ։ Սա, սակայն, որպես ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդ, ինձ համար ծայր անհասկանալի գործարք է, պոչամբարն ի՞նչ են անելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments