Search
Մենք դեռ պլան «Ա»-ն ենք իրականացնում, ունենք նաև պլան «Բ» և «Գ»․ Վահե Հակոբյան (տեսանյութ)
- Aug 25, 2021
- 1 min read
«Ես պատրաստ եմ ամեն օր այս ամենի միջով անցնել՝ մինչև սրանց վռնդենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ինքն ընտրել է այս ճանապարհը, քանի որ սիրում է Հայաստանը։
«Ինչ-որ մի բան, գուցե, մենք սխալ էինք հաշվարկել, դրա համար չհաղթեցինք, բայց հիմա այս իրավիճակն է»,- ասաց նա։
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ պլան «Ա»-ի մեջ են, ունեն նաև պլան «Բ» և «Գ»։
«Մենք հիմա խորհրդարանում ենք պայքարում, բայց այնպես չէ, որ փողոցային պայքարը մարել է»,- ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ ոչ մի բռնապետի վերջը լավ չի լինում, բացառություն են մեկ-երկու դեպքերը։
Comments