top of page

Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով. Վահե Դավթյան

Aug 8, 2021
1 min read

Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:


«Դասագրքային ճշմարտություն է, որ ՀՆԱ-ն լինում է նոմինալ ու իրական:


Նոմինալ ՀՆԱ-ն ներառում է բոլոր ապրանքների ու ծառայությունների վերջնական արժեքը՝ արտահայտված ընթացիկ շուկայական գներով: Նոմինալ ՀՆԱ-ն աճում է ինֆլյացիայի հետևանքով, քանի որ բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները:


Մինչդեռ իրական ՀՆԱ-ն թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է, որը հաշվարկված է բազիսային տարվա գներով:


Այսպիսով, նոմինալ ՀՆԱ-ի տեսանկյունից՝ 10% տնտեսական աճը առավել քան իրատեսական է՝ հաշվի առնելով առկա գնաճը, որը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 6,1% ու որը շարունակվելու միտումներ է դրսևորում:


Այս տնտեսական միֆը կոչված է լրացնելու այն ծրագրային ու ռազմավարական դատարկությունը, որն առկա է կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում: Մարքեթինգից, սակայն, հայտնի է, որ ցանկացած միֆ ունի կյանքի ցիկլ:


Տնտեսական աճի մասին միֆն այժմ այդ ցիկլի վերջին՝ անկման փուլում է: Այն վերակենդանացնելու ու նոր ցիկլ սկսելու համար անհրաժեշտ էր դեռ նախորդ՝ հասունության փուլում դրան նոր բովանդակություն ու նպատակադրում հաղորդել: Ու քանի որ դա չարվեց, տնտեսական միֆաբանության ոլորտում այս իշխանությունների մոտ առաջիկայում լուրջ վակուումային վիճակ է սպասվում»,- գրել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page