Արարատ Սամվելովիչի անվստահ ձայնով այսօր խոսում էր Մոսկվան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարմիր գծերն այսօր համընկնում են Հայաստանի կարմիր գծերի հետ: Ընդ որում, խնդրում եմ հավասարության նշան չդնել Հայաստանի ու հայաստանյան պսևդո-իշխանությունների միջև:
Այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ ֆիկտիվ պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունն այն մասին, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում, իրականում արտացոլում է Մոսկվայի դիրքորոշումը տարածաշրջանային նոր ճարտարապետության վերաբերյալ: Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչեցվում է վերջին շրջանում ՆՓ կողմից խաղաղասիրական հռետորաբանության զարգացման ֆոնին: Հատկապես կարևոր են այս համատեքստում Էրդողանի հետ նրա հեռահար սիրավեպի դրսևորումները: Հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հանգեցնելու է Ռուսաստանի դանդաղ դուրսմղմանը տարածաշրջանից, Մոսկվան կանխատեսելիության տիրույթում է պահում հայաստանյան ՛՛իշխանություններին՛՛՝ խոսույթ ու օրակարգ պարտադրելով վերջիններիս: Մի խոսքով, Արարատ Սամվելովիչի անվստահ ձայնով այսօր խոսում էր Մոսկվան:
Բայց ուրախանալ դրանով պետք չէ: Ռուս-թուրքական հարաբերությունները չափազանց բազմաշերտ են ու խորը, դրանք առանձնանում են ինչպես ռիսկոգեն, այնպես էլ կառուցողականության բաղադրիչներով: Ու ամենակարևորն այն է, որ կողմերը, որպես կանոն, կարողանում են տարանջատել այդ բաղադրիչները՝ վարելով մեծ հաշվով հավասարակշռված հարաբերություններ:
Պարզ է, որ արտաքաին քաղաքականության հստակ վեկտորներ չունեցող պաշտոնական Երևանը վաղը կրկին խոսելու է ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ մասին՝ հերթական անգամ ընգծելով ռուս-թուրքական երկխոսության մեջ անսուբյեկտ ու անշահ գործիք ծառայելու սեփական պատրաստակամությունը: Այսպիսի երկակի ու միաժամանակ պրիմիտիվ ու մակերեսային խաղը, սակայն, չի կարող շատ երկար տևել: ''Нам хорошо знаком г-ин Мирзоян'', - ասում է Լավրովը: Ռուսերենի ինտոնացիաներին ծանոթ մարդիկ կհասկանան այս արտահայտության խորքային շերտերը»:























Comments