top of page

Նիկոլն իր անձով զրկում է մեզ մեր պետության կյանքում նոր էջ ունենալուց․ Վահե Հովհաննիսյան

Jun 18, 2021
2 min read


Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։ Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալը նոր ողբերգության անոնս է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

« Նոր էջ բացելու իրական հնարավորություններից մեկը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է։ Հակաբնական է՝ պարտությունից ու աղետից հետո չձգտել նոր էջի։


Ինչո՞ւ է պետք նոր էջը.

1. Պետք է լինի իշխանություն՝ առանց պարտության բեռի 2. Պետությունը և ազգը պետք է ունենան պոզիտիվ օրակարգ

Մենք չպետք է մնանք որպես պարտված պետություն։ Չպետք է ինքնաընկալվենք որպես կոտրված ազգ։

Պարտության սիմվոլի վերարտադրումը լինելու է ընտրություն ոչնչի մասին։ Մենք ընդամենը կորցնելու ենք շատ կարևոր ժամանակ ու նոր էջի հնարավորություն ստանալու ենք քիչ ավելի ուշ՝ ավելի վատ իրականության պայմաններում։

Միայն առանց պարտության բեռի իշխանությունը կարող է արժանապատիվ բանակցություններ վարել և հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ։ Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։ Եվ վերջապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի համար պետք է նոր, պոզիտիվ օրակարգ։ Պարտության դեմքով դա հնարավոր չէ անել։


Մեզ հիմա ժամանակ է պետք։ Նոր էջը դրա միակ հնարավորությունն է։ Մեզ կրթվել ու զարգանալ է պետք, մեզ ֆեոդալիզմը հաղթահարել ու առողջանալ է պետք, մեզ 21-րդ դար մտնել է պետք։ Հայաստանի վերելքի նախապայմանն է՝ կրթել և կրթվել։ Պետք է կրթել մեր հասարակությանը, պետք է կրթել էլիտաներին, պետք է կրթել անկիրթներին և կրթվածներին։ Արեցինք՝ կկարողանանք պետություն ունենալ, չարեցինք՝ ուրիշին չպետք է մեղադրենք։ Այս ամենը հնարավոր է միայն երկրում խորքային մոդեռնիզացիա սկսելով։ Նոր էջի հաստատումից հետո։ Նիկոլն իր անձով մեզ զրկում է այդ պարզ բանից՝ ունենալ նոր էջ մեր պետության կյանքում։ Հունիսի 20-ին կա հնարավորություն՝ գնալ ընտրության և քվեարկել հանուն պետության և յուրաքանչյուրիս կյանքի նոր էջի համար»,- նշված է հայտարարության մեջ։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page