top of page

Ճշմարտությունն ասելը բեռ չեմ համարել․ Ղալումյանը՝ Տավուշում ադրբեջանական հողեր լինելու մասին

  • Aug 11, 2021
  • 1 min read

Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին հարց ուղղեց՝ կապված նրա այն հայտարարության հետ, ըստ որի՝ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր։


Ի պատասխան Ղալումյանը նշեց, որ ինքը չի խոսել միայն Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին, այլև մատնանշել է հայկական հողերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։


«Ճշմարտության մասին խոսելը երբեք բեռ չեմ համարել։ Ես գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է խնդիրների մասին պարզ խոսել, իսկ այն ժողովուրդը, որն ապրում է սահմանին, այդ խնդիրների մասին ամբողջությամբ տեղյակ է»,- ասաց Ղալումյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page