top of page

Բռնցքամարտի Վալուևի մրցանակների խաղարկությունում ՀՀ պատվիրակները 3 մեդալ նվաճեցին․ «Իրավունք»

May 4, 2021
1 min read

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվեց պրոֆեսիոնալների` WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մրցանակների 13-րդ խաղարկությունը:


Ստուգատեսը միջազգային բնույթ ունի, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով մասնակցեցին միայն Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների և Հայաստանի 119 մարզիկներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրին և 15-16տարեկանների խմբի մրցումներին կրտսեր տարիքի պատանիների ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի ղեկավարությամբ մասնակցեցին ՀՀ 3 պատվիրակներ: Նրանք երեքն էլ մրցանակակիր դարձան:


60կգ քաշային կարգում ստուգատեսի գլխավոր մրցանակը նվաճեց 3 անընդմեջ հաղթանակ տարած Արտյոմ Սիմոնյանի սան Արթուր Մկրտչյանը: 66կգ քաշային, արարատցի Արմեն Պողոսյանն, ով Տիգրան Արմենակյանի սանն է, բրոնզե մեդալի արժանացավ: Նման պարգև նվաճեց նաև Գարիկ Անտանոսյանը (Դինամո, ՄՀԿ):

Տիգրան Արմենակյանը խնդրեց հատուկ իրենց երախտագությունը հայտնել «VivaroBet» ընկերությանն, մրցաշարին մասնակցելու գործում իրենց մեծ աջակցություն ցուցաբերելու համար:


<Հատուկ շնորհակալություն նաև իմ ընկերներին՝

Ռուստամ Ստեփանյանին և Արթուր Ասատրյանին Սանկտ-Պետերբուրգում աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն տեղի հայ համայնքին, ովքեր առաջին իսկ օրվանից մեր կողքին էին և քաջալերում էին տղաներին>- հայտնեց նա։


Մրցաշարի ընթացքում ՀՀ պատվիրակությանը այցելեց վանաձորցի հայտնի բռնցքամարտիկ, Ատլանտայի՝ 1996թ օլինպիական խաղերի մասնակից Լեռնիկ Պապյանն, ով վերջին տարիներին բնակվում է Սանկտ Պետերբուրգում և զբաղվում է մարզչական գործունեությամբ:


ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page