top of page

Վանաձորի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

  • Oct 12, 2021
  • 1 min read


Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է իր հիմնադրման 90-րդ տարին:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 15-ին եւ 16-ին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երեւանում՝ ներկայացնելով Դ․ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»-ն (առաջնախաղ) եւ Հովհ․ Թումանյանի «Անուշ»-ը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրությամբ։

Երեւանում ներկայացումները տեղի կունենան Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։


«Երկիր հայրենի» ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page