top of page

Վանաձորում ՔՊ-ն նահանջում է. «Հրապարակ»

  • Dec 23, 2021
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


«Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։


Խոսքը հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին է եւ ՀԱՍԿ-ի ցուցակով անցած Ակայի` Արկադի Փելեշյանի։ Նրանք չեն ուզում համագործակցել Վանաձորում «մենթական» ճանապարհով հարցեր լուծող իշխանության հետ։ Այսօր Վանաձորի ավագանու 33 անդամ կստանան մանդատները։ 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page