top of page

Վանանդ գյուղում կրակոցների հետևանքով 29-ամյա երիտասարդ է մահացել

  • Jun 16, 2021
  • 1 min read

ree

Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ է եղել։ Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել է։


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page