Հանրության մեծ մասի մոտ կասկած չկա, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցությունը հստակ իր տեղը տեսնում է հակաիշխանական ճամբարում։ Իսկ թե ընդդիմադիր ո՞ր ուժերի հետ կհամագործակցենք, կմիավորվենք, այս պահին, կարծում եմ, որեւէ էական բան չի փոխի։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ես չեմ կարծում, որ ՀՓՇ-ն ձախողել է ։«Հայրենիքի փրկության շարժումն» իր առջեւ դրել էր մի քանի խնդիր, որոնցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ։ Հենց սկզբից խնդիր էր դրվել պարտադրել իշխանություններին հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց մեկ պայմանով, որ մեկ տարի լինի անցումային կառավարություն։ Այդ օրակարգից անցումային կառավարության մասը չստացվեց, բայց ՀՓՇ-ն կատարեց իր հիմնական խնդիրը՝ հանրության մեծ մասի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց Վանեցյանը։
Նյութի աղբյուրը՝
























Comments