top of page

Ծիծաղելի է, որ իշխանությունն ուզում է ստեղծել քննիչ հանձնաժողով, դա պոպուլիզմ է․ Արթուր Վանեցյան

  • Aug 2, 2021
  • 1 min read

«Մենք, ԱԺ գալով, չենք հրաժարվել մեր հիմնական պահանջից, այն է՝ Նիկոլ Փաշինյանին րոպե առաջ հեռացնելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։


Նրա խոսքով՝ խորհրդարանը լրացուցիչ հարթակ է, որն օգտագործելու են իրենց հիմնական նպատակին հասնելու համար։


Դիտարկմանը, որ իշխանությունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելու համար, Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ իշխանությունն այդ կերպ ինքն իրեն վատ վիճակում կդնի։


«Ծիծաղելի է, որ իշխանությունն ուզում է ստեղծել քննիչ հանձնաժողով, դա պոպուլիզմ է։ Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page