top of page

Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ առաջարկ չի եղել զրույց ունենալու․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

  • Jun 23, 2021
  • 1 min read

ree

Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ առաջարկ չի եղել զրույց ունենալու։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին։


«Ստանալու դեպքում էլ չեմ կարծում, որ մենք կարող ենք հանդիպել ու զրուցել որևէ թեմայի շուրջ։ Եկեք սպասենք, թող որոշ ժամանակ անցնի, հասկանանք՝ ընտրությունների արդյունքները, ի վերջո, ինչ են լինում, եթե դիմենք ՍԴ, նա ինչ կորոշի, նոր դրանից հետո ավելի կոնկրետ կխոսենք»,- նշեց նա։


Բացի այդ, Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ որևէ ձևով չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ։


«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը նաև նշեց, որ խորհրդարան անցած երկրորդ ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս որևէ զրույց չի եղել ընտրություններից հետո։


Մեր հաջորդ հարցին, թե ինչ է խոսել դաշինքի առաջնորդը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես զանգել և շնորհավորել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցնելու կապակցությամբ։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page