top of page

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում

Oct 17, 2021
1 min read


Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։


«Մենք համարում ենք, որ եթե մեր պետությունը գտնվի իր բարձունքի վրա, ապա համապատասխան գործողություններով պետք է ապացուցի, որ գնահատում է պետական գործիչների վաստակը։Մասնավորապես Վանո Սիրադեղյանն իր վերջին տեղը պետք է գտնի Կոմիտասի անվան պանթեոնում, և դա պետք է անի պետությունը»,–ասաց Զուրաբյանը։


ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ինքը դեռևս չգիտի, թե այս տարիներին որտեղ էր գտնվում Վանո Սիրադեղյանը։


Նրա խոսքով՝ Սիրադեղյանը միշտ ՀԱԿ համագումարներում ընտրվել է գործող վարչության անդամ և ճակատագրական պահերին ազդեցություն գործել կուսակցության որոշումների վրա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page