top of page

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն

  • Jun 19, 2021
  • 1 min read

ree

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 19-ին հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:


Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:


«Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page