Ալիևն ու Էրդողանը ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացմանը
Oct 26, 2021
1 min read

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ինչպես ներկայացնում է TASS գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում:
Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:























Comments